«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կկայանա ՀԳՄ արտահերթ համագումար

Կկայանա ՀԳՄ արտահերթ համագումար
22.07.2013 | 19:41

Հայաստանի գրողների միությունը վերագրանցվում է որպես հասարակական կազմակերպություն:

Հուլիսի 27-ին գրողների տան մեծ դահլիճում տեղի կունենա ՀԳՄ արտահերթ համագումար, որի ընթացքում կներկայացվի ՀԳՄ նոր կանոնադրությունը:
Տեղի են ունենալու նաև գրողների միության նախագահի ու վարչության ընտրությունները:
Սփյուռքում կա մոտ ՀԳՄ 100 անդամ: Ինչպես «Իրատես de facto»-ին տեղեկացրեց գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ, սփյուռքում գրողները նույնպես հեռահաղորդագրության միջոցով կարղ են իրենց ձայնը տալ կամ գործող նախագահին, կամ այն թեկնածուին, որը համագումարի ընթացքում կհավաքի առավելագույն քվեներ:
Պարոն Անանյանն ասաց, որ առայժմ ոչ ոք չի հայտարարել իր թեկնածության մասին:
Անդրադառնալով մեր «Զարմանալի է, որ այդքան անաղմուկ ենք դիմավորում արտահերթ համագումարը, ՀԳՄ անցած համագումարը շատ աղմկոտ էր» դիտարկմանը` ՀԳՄ նախագահը նկատեց, որ դա անցյալ անգամ էր, բացի այդ, աղմուկ կլինի, թե ոչ, ոչ ոք չի կարող կանխագուշակել:
Հավելենք, որ գրողների միությունն ունի մոտ 500 անդամ, որոնցից 100-ը արտերկրի մեր գրողներն են, Արցախի գրողների կազմում կա 50 անդամ:
Պարոն Անանյանն իր խոսքի վերջում, այնուամենայնիվ, համոզմունք հայտնեց, որ համագումարը կանցնի շատ հանգիստ ու կանոնակարգված:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ